Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ո՞նց թե իշխանափոխության հարց չկա

Ո՞նց թե իշխանափոխության հարց չկա
13.03.2014 | 14:40

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե «քառյակի» օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա: Հիշենք, որ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ասել էր, որ «իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է» և լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա` նշելով, որ նման պարագայում ԱԺ-ն գործող նախագահին անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ կօժտի: Չնայած սրան՝ Տեր-Պետրոսյանը նշել էր, որ «հրաշալի քառյակի» մեջ կան ուժեր, որոնք ցանկանում են իշխանափոխության հասնել «հանգրվանային» լուծման տարբերակով և առայժմ պահանջում են միայն կառավարության հրաժարականը, որին ՀԱԿ-ը դեմ չէ: Հիմա` հարցն այն չէ, թե առհասարակ անհնար է իշխանափոխության գնալ, այսպես ասած, փուլային տարբերակով, այլ այն, որ ԲՀԿ-ն, որի հետ այդքան մեծ հույսեր են կապում ՀԱԿ-ում, երբեք չի խոսել Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: ԲՀԿ-ի թիրախը միշտ եղել է գործող վարչապետը: ԲՀԿ-ն բոլոր ընտրություններում ընդդիմադիրի դիմակի տակ քննադատել է միայն գործադիր իշխանությանը և միշտ խուսափել-խուսափում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին հարցի ուղիղ պատասխանից: Ի՞նչ երաշխիք ունի ուրեմն ՀԱԿ-ը, որ ԲՀԿ-ի հետ ճամփա է դուրս գալիս: Ո՞վ կամ ո՞րն է այն «գարանտը», որ կառավարության հրաժարականից հետո ԲՀԿ-ն կմիանա ՀԱԿ-ի` Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ից հեռացնելու գործընթացին:

Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ասել է. «Միաժամանակ հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության, անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն»: Վերջերս ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, թե ինքը պաշտոնների չի ձգտում: ՈՒրեմն ո՞ւմ համար է կառավարության հրաժարականին ուղղված պայքարը: Չէ, սա իսկապես անլուրջ է, կամ էլ կա մի բան, որը խնամքով թաքցվում է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ